Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 27
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. ՀԱՍՄԻԿ ԵՍԱՅԱՆ

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 18-րդ, «Աշխատանքային օրենսգրքի» 139-րդ, 142-րդ, 155-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 01․07․2007 թ․ թիվ 201-Ն որոշման պահանջները, առաջարկվում է․

1․ Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել հետևյալ աշխատանքային ռեժիմները։

Իրենց պարտականությունները աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող մանկավարժների և դաստիարակներին /այսուհետ՝ դասավանդող/ սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ։ Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները /դասամիջոցները/ նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով։

2 «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում,  «Գավառի ուսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ում, «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում, «Գավառի Հ Թալալյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում, «Գանձակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում և «Գանձակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում    սահմանել  5 օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրերը՝  շաբաթ և կիրակի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 14։00, աշխատաժամանակի  սկիզբը սահմանել  սկիզբ՝ 09։00  ավարտը՝ 18։00։

3 «Գավառի Հ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում և «Նորատուսի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում սահմանել  5-օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը՝ երկուշաբթի և երեքշաբթի,  աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 14։00, աշխատաժամանակի  սկիզբը սահմանել  սկիզբ՝ 09։00  ավարտը՝ 18։00։

4 «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում 5-օրյա  աշխատանքային շաբաթ հանգստյան օրը՝ կիրակի և երկուշաբթի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 14։00, աշխատաժամանակի  սկիզբը սահմանել  սկիզբ՝ 09։00  ավարտը՝ 18։00։

5. «Կարմիրգյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում  6-օրյա  աշխատանքային շաբաթ հանգստյան օրը՝ կիրակի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 13։30, աշխատաժամանակի սկիզբը սահմանել  երկուշաբթիից- ուրբաթ՝ սկիզբը՝ 11։00 ավարտը՝ 18։00,  շաբաթ օրը՝  սկիզբը՝ 10։00  ավարտը՝ 18։00։

6 «Սարուխանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում  6-օրյա  աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը՝ կիրակի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 14։00- 14։30, աշխատաժամանակի սկիզբը սահմանել  երկուշաբթիից- ուրբաթ՝ սկիզբը՝ 11։00 ավարտը՝ 18։00,  շաբաթ օրը՝  սկիզբը՝ 10։00  ավարտը՝ 18։00։

7«Գ Ափրոյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում  6-օրյա  աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը՝ երկուշաբթի, աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնակարգով։

8Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ԵՍԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner