Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԶՈՐ․ ԱՆԴՐԱՆԻԿԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 22 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Զոր. Անդրանիկի 1-ին փողոց թիվ 22 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2 հասցեի բնակիչ Սարգիս Մուշեղի Բալագոզյանի՝ ժամանակին իրեն հատկացված բնակարանը սեփականացնելու մասին Գավառի համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը

1. Գավառ քաղաքի Զոր․ Անդրանիկի 1-ին փողոց թիվ 22 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 65,9 քմ մակերեսով բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքի բաժնային սեփականություն հանդիսացող հողատարածքի համապատասխան բաժնեմասի հետ սեփականության իրավունքով անհատույց օտարել Սարգիս Մուշեղի Բալագոզյանին՝ նրա հետ կնքելով նշված հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։
2. Սուն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner