Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվիրավականակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,  18-րդ հոդվածի 1-ին մասի 5) , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետերի  և §Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդհոդվածի պահանջներով

1.     Հաստատել  Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեն

1) եկամուտների գծով՝      1,210,724.466.70 /մեկ միլիարդ երկու հարյուր տաս միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր վաթսունվեց դրամ 70 լումա /, որից՝                               

ա/սեփական եկամուտներ     265,551.150  /երկու հարյուր վաթսունհինգ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ  հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

բ/ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ 405,418.600 /չորս հարյուր հինգ միլիոն  չորս հարյուր տասնութ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ                                     

2) ծախսերի գծով՝      1,283,193.556.20 /մեկ միլիարդ երկու հարյուր ութսուներեք միլիոն մեկ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր հիսունվեց դրամ  20 լումա /,

2.     Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի

  1. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գոռծառական դասակարգման՝  համաձայն հատված 2-ի
  2. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝  համաձայն հատված 3-ի
  3. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ՝   համաձայն հատված 4-ի
  4. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ  դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի
  5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գոռծառական և տնտեսագիտական դասակարգման՝  համաձայն հատված 6-ի

 

       8.  2021թ. բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է  72,469.089.50 /յոթանասուներկու միլիոն չորս հարյուր վաթսունինն հազար ութսունինն դրամ 50 լումա /, որից՝                                                                                                                  

1)  Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 69,773.478.80 /վաթսունինն միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասունութ դրամ 80 լումա /

2)  Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ`  2,695.610.70    /երկու միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր տաս դրամ 70 լումա/

9. 2021թ  բյուջեի պակասուրդը ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդից՝ 72,469.089.50 /յոթանասուներկու միլիոն չորս հարյուր վաթսունինն հազար ութսունինն դրամ 50 լումա /

     10. Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից՝

1)    5.453.18 /հինգ հազար չորս հարյուր հիսուներեք դրամ 18 լումա /   ուղղվում է վարչական բյուջե 01բաժնի 3խմբի 3 դասի գործառնական դասակարգման 4212 /էներգետիկ ծառայություններ/ և 4214 /կապի ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածներին ՔԿԱԳ ծառայության կողմից չվճարված նախորդ 2020թ. պարտքի մարմանը, որից՝  4212 հոդվածով  4.093.18 /չորս հազար իննսուներեք 18 լումա/, իսկ 4214 հոդվածով 1.360  /մեկ հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:

 2)  248.443.52 /երկու հարյուր քառասունութ հազար չորս հարյուր քառասուներեք դրամ 52  լումա/  ուղղվում է վարչական բյուջե /Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ/ ՔԿԱԳ ծառայության կողմից չծախսված գումարը պետական բյուջե հետ վերադարձնելու համար

3)     1,018.109.90 /մեկ միլիոն տասնութ հազար մեկ հարյուր ինն դրամ 90 լումա/   ուղղվում է վարչական բյուջե 01բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 4212 /էներգետիկ ծառայություններ/ , 4213 /կոմունալ ծառայություններ/ , 4214 /կապի ծառայություններ/  և 4215 /ապահովագրական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածներին համայնքապետարանի կողմից չվճարված նախորդ 2020թ. պարտքի մարմանը, որից՝  4212 հոդվածով  885.824 /ութ հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ,  4213 հոդվածով 21.726 /քսանմեկ հազար յոթ հարյուր քսանվեց/ՀՀ դրամ, 4214 հոդվածով 60.559.90 /վաթսուն հազար հինգ հարյուր  հիսունինն դրամ 90 լումա/ , իսկ 4215 հոդվածով  50.000 / հիսուն հազար / ՀՀ դրամ

4)   1,161.400 /մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր  / ՀՀ դրամը  ուղղվում է վարչական բյուջե 01բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4234 /տեղեկատվական ծառայություններ/  և 4241 /մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածներին համայնքապետարանի կողմից չվճարված նախորդ 2020թ. պարտքի մարմանը, որից՝  4234 հոդվածով  761.400 /յոթ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր  / ՀՀ դրամ,  4241 հոդվածով 400.000 /չորս հարյուր հազար /ՀՀ դրամ,

5)   67,340.072.20 /վաթսունյոթ միլիոն երեք հարյուր քառասուն հազար յոթանասուներկու դրամ 20 լումա/  ուղղվում է ֆոնդային բյուջե 2021 թ-ի ֆոնդային բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը:

 

11.  Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից՝ 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամը ուղղվում է ֆոնդային բյուջեի 01բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման  5132 /ոչ նյութական հիմնական միջոցներ /համակարգչային ծրագրեր// տնտեսագիտական հոդվածին չվճարված նախորդ 2020թ. պարտքի մարմանը, իսկ  2,675.610.70    /երկու միլիոն վեց հարյուր յոթանասունհինգ հազար վեց հարյուր տաս դրամ 70 լումա/  ողղվում է  2021 թ.  ֆոնդային բյուջեի  ծախսերի   ֆինանսավորմանը:

     12. 08 բաժնի 4 խմբի 2 դասի /քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ/ գործառնական դասակարգման 4819 /նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով նախատեսված 10,000.000 /տաս միլիոն/ ՀՀ դրամը նվիրատվության կարգով տրամադրել <<Նոր Բայազետ>> բարեգործական հիմնադրամին

13. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը կազմում է 150,000.000 /մեկ հարյուր հիսուն  միլիոն/ ՀՀ դրամ

14.  «ՀայաստանիՀանրապետությանբյուջետային  համակարգի  մասին» ՀՀօրենքի 33-րդհոդվածի 3-րդ   կետիհամաձայնթույլատրելհամայնքիղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20 %:

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ                     2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                  Գավառ համայնքի  2021 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով            Գավառ համայնքի 2017-2021 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը և առաջնորդվելով   §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,  18-րդ հոդվածի 1-ին մասի 5) , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետերի  և ,  §Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդհոդվածի պահանջներով, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

                  Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Առավել իրատեսական բյուջե կազմելու համար համայնքի բյուջեի պլանավորումը իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հաշվի են առնվել նախորդ տարիների ընթացքում փաստացի  բյուջե մուտքագրված եկամուտների ու ծախսերի շարժը և դրանց վրա ազդող օբյեկտիվ ու սյուբյեկտիվ գործոնները: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձըավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը,  ազգաբնակչության սոցիալական և տնտեսական, ինչպես նաև ձեռնարկատիրական ու արտադրական ոլորտների բարելավմանը:

              Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծում եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը      կանխատեսվում է՝

1. Եկամուտների գծով՝      1,210,724.5  հազար դրամ, որից՝                               

  1) սեփական եկամուտներ՝   265,551.2  հազար դրամ

  2) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ 405,418.6  հազար դրամ                                    

2. Ծախսերի գծով՝      1,283,193.6  հազար դրամ ,

3. Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)  կազմում է 72,469.1 հազար դրամ, որը ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդից:

         1.  Բյուջեի եկամուտների կանխատեսում

           Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 805,305.9 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա փաստացի հավաքագրված եկամուտներից 17.1 տոկոսով, որը կազմում է 117,397.0 հազար դրամ:

1)  Հարկեր և տուրքեր

    Հարկային եկամուտները և տուրքերը 2021 թվականի համար բյուջեի նախագծով ծրագրվել են   141,958.6հազարդրամ՝նախորդտարվա   փաստացի ցուցանիշից 11,385.4  հազդրամով կամ 8.7  տոկոսով ավել։

 Ա. Հողի հարկի գծով 2021 թվականի համար նախատեսվել է 14,985.6 հազար դրամ, որից 13,985.6  հազարդրամը ճշգրտված հաշվարկային ցուցանիշն է, իսկ 1,000.0 հազար դրամը ներառված ապառքը:

  Բ.Գույքահարկի գծով մուտքերը 2021 թվականի համար նախատեսվել է 113,889.5 հազար դրամ, որից 108,889.5 հազար դրամը ճշգրտված հաշվարկային ցուցանիշն է,  իսկ  5,000.0 հազար դրամը ներառված ապառք: Գույքահարկ շենք շինություններից 18,632.1 հազար դրամ, իսկ գույքահարկ փոխադրամիջոցներից 95,257.4  հազար դրամ:

  Գ. Տեղական տուրքերի գծով համապատասխան թույլտվությունների համար օրենքով սահմանված տուրքերից 2021 թվականի բյուջեի մուտքերը նախատեսվել է  6,083.5 հազար դրամ:

   Դ. Պետական տորքերի գծով նախատեսվել է 7,000.0 հազար դրամ, որից նոտարական ծառայության գծով 4,000.0 հազար դրամ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գծով  3,000.0 հազար դրամ:

2)  Պաշտոնական դրամաշնորհներ.

  Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին §Ֆինանսական համահարթեցման մասին¦ ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու սկզբունքով Գավառ համայնքին 2021 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարը ծրագրվել է՝ 523,875.5 հազար դրամ՝ 2020 թվականին նախատեսված գումարի համեմատ աճելով 22.8 տոկոսով կամ 97,402.7 հազար դրամով,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացման /սուբվենցիաներ/ գումարը կազմում է 7,468.0 հազար դրամ հիմք ընդունելով 2020 թվականի հաստատված գումարները:

3)  Այլ եկամուտները  2021 թվականի բյուջեով նախատեսվել են  132,003.8 հազար դրամ՝ կամ ավել նախորդ տարվա փաստացի հավաքագրված եկամուտներից 49.5 տոկոսով, որը կազմում է  43,712.4  հազար դրամ:

Ա. Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 24,005.6 հազար դրամ,

Բ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերից՝ 3,053.1 հազար դրամ:

 Գ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող   հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներից՝ 2,826.7 հազար  դրամ:

 Դ.Այլ գույքի վարձակալության դիմաց նախատեսվում է՝ 2,226.0 հազար  դրամ:

Գույքի վարձակալությունից եկամուտները ծրագրվել են հիմք ընդունելով վարձակալության  հաշվառման  բազայի ճշգրտումները, լուծված և նոր կնքված պայմանագրերը, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանից գոյացած ապառքները:

Ե. ՔԿԱԳ-ի  պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները ծրագրվել են  8,411.2հազարդրամ:

Զ. Տեղական վճարների գծով ցուցանիշները ծրագրվել են հիմք ունենալով ավագանու կողմից սահմանվածԳավառհամայնքում տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը,աղբահանության կազմակերպման համար սահմանված դրույքաչափերը: Գավառհամայնքումտեղական վճարներ է սահմանվել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար  29,400.0հազարդրամ,համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակությանհաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ 20,417.5հազարդրամ, համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար՝36,648.3  հազարդրամ,համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝1,600,0հազարդրամ:Ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 1,500,0 հազարդրամ, իսկ վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտների գծով՝ 415.4 հազարդրամ:  Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ է նախատեսվում 1,500.0 հազար  դրամ:

         2. Բյուջեի ծախսերի կանխատեսում

Գավառհամայնքի 2021 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 1,283,193.6 հազարդրամ։Ծախսերի ամբողջ ծավալի  շուրջ  63տոկոսը կամ 807739.3հազարդրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին(վարչական բյուջե) ,625454.3 հազարդրամը ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին(ֆոնդային բյուջե)։

Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերում տեսակարար կշիռը ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կազմում է 13.4 տոկոս, պաշտպանության ոլորտում 0.2 տոկոս, տնտեսական հարաբերությունների ոլորտում 8.7 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում 6.7 տոկոս, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայության ոլորտում 2.3 տոկոս, հանգիստ, մշակույթ և կրոնի ոլորտում 37.0 տոկոս, կրթության ոլորտում 30.5 տոկոս, սոցիալական պաշտպանության ոլորտում 0.5 տոկոս:                                                      

Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծով ծրագրված ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները

1. Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները: Այս ծրագրով նախագծում ծախսերը կազմել են 124,010.6 հազար դրամ, ինչը 2020թ. համապատասխան ցուցանիշից ավել է 11,055.4 հազար դրամով: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում էական տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի ֆոնդը՝88,027.0 հազար դրամ, որը հավասար է 2020թ. ցուցանիշին: Աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է  Գավառ համայնքի ավագանու  որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա, որով նախատեսված է 39 հաստիք: Ինչպես նաև համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով նախատեսվել է 25,583.6 հազար դրամ: Վարչական սարքավորումների գծով  նախատեսվել է 2,000.0 հազար դրամ, անհրաժեշտության դեպքում աշխատակազմի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու: Տրանսպորտային սարքավորումների ձեռք բերման համար նախատեսվել է 3,500.0 հազար դրամ: Համայնքապետարանի շենքի հիմնանորոգման և արևային կայանի տեղադրման համար նախագծահետազոտական ծախսերի համար  ծրագրվել է 4,900.0 հազար դրամ:

  1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության կազմակերպում/պատվիրակված լիազորություն/ ծրագրով նախատեսվել է  8,411.2 հազար դրամ, հիմք ընդունելով 2020թ. ցուցանիշը և չծախսված գումարի հետ վերադարձը պետական բյուջե:
  2. Ընդհանուր բնույթի ծառայություններ ծրագրով ծախսերը նախատեսվել են  667.0 հազար դրամ, որն իր մեջ ներառում է Տեղեկատվական ծրագրերի  ևհանրային այլ ծառայությունների կազմակերպմանն ուղղված միջոցաեումների ֆինանսավորումը:
  3. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով նախատեսվել է  39,320.0 հազար դրամ գումար, որն իր մեջ ներառում է համայնքային գույքի նկատմամբ իրավունքների  գրանցման, գնահատման, տրանսպորտի վարձակալության, հատոկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման, ներկայացուցչական ծախսերի և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումները, ինչպես նաև սրք և սարքավորումների, ոչ նյութական հիմնական միջոցների (համակարգչային ծրագրեր) և նախագծահետազոտական ծախսերը , որը կազմում է 6,480.0 հազար դրամ:
  4. Պաշտպանությանն աջակցություն ծրագրով նախատեսվել է  2,000.0 հազար դրամ զորակոչին նվազագույն և անհրաժեշտ աջակցությունն ապահովելու, ինչպես նաև տագնապ ազդանծանային համակարգ ձեռք բերելու համար:
  5. Տրանսպորտի ոլորտում  ծրագրվել է 277,873.0 հազար դրամ։ Բուռնազյան փողոցի հիմնանորոգման համար նախատեսվել է 222000.0 հազար դրամ, Ազատության փողոցի հենապատի հիմնանորոգման համար՝ 3,590.0 հազար դրամ, Բարեկամության փողոցի աստիճանների ճաղավանդակների կառուցման համար՝ 7,383.0 հազար դրամ, ըստ պատվիրված նախագծանախահաշվային աշխատանքների:  9,000.0 հազար դրամ հախատեսվել է Միքայելյան և Զարգարյան փողոցների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար: Ինչպես նաև 35,900.0 հազար դրամ նախատեսվել է համայնքի փողոցների փոսային նորոգման, գծանշման, ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման և դաշտամիջյան ճանապարհների ընթացիկ պահպանման համար:
  6. Աղբահանության և սանիտարական մաքրման ծրագրով նախատեսվել է 79,071.6 հազար դրամ, համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման և աղբարկղների ձեռք բերման համար: Համայնքում կանաչապատման , թափառող կենդանիների վնասազերծման և աճեցվող ակտիվների ձեռք բերման համար նախատեսվել է 6,600.0 հազար դրամ :
  7. Ջրամատակարարման ծրագրով նախատեսվել է 8,350.0 հազար դրամ արոտավայրերում անասուններին ջրով ապահովելու և Արծվաքար թաղամասում ոռոգման ցանցի կառուցման համար:
  8. Արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով նախատեսվել է 21,000.0 հազար դրամ, ներկայումս համայնքում առկա ցանցի պահպանման համար:
  9. Գրադարանային ծառայություններ ծրագրով  նախատեսվել է 23,261.5 հազար դրամ «Քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ին սուբսիդիա տրամադրելու համար և 400.0 հազար դրամ կապիտալ դրամաշնորհ գրադարանային ֆոնդի համալրման համար:
  10. Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ ծրագրով նախատեսվել է 148,189.9 հազար դրամ , որից  7,541.9 հազար դրամ «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ին սուբսիդիա տրամադրելու համար, իսկ 140,648.0 հազար դրամ մշակույթի պալատի շենքի հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար։
  11. Համայնքային մշակութային միջոցառումներ կազմակերպելու ծրագրով  նախատեսվել է 6,000.0 հազար դրամ:
  12. Հուշարձանների և մշակույթային արժեքների վերականգնում և պահպանում ծրագրով նախատեսվել է 55,000.0 հազար դրամ կենտրոնական հրապարակում Արծրունի Եղբայրների հուշահամալիրի արձանի տեղադրման համար:

14.    Կրոնական և հասարակական ծառայություններ ծրագրով նախատեսվել է 10,000.0 հազար դրամ նվիրատվության կարգով <<Նոր Բայազետ>> բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար:

  1. Հանգիստ, մշակույթ և կրոն ծրագրով նախատեսվել է 232,500.0 հազար դրամ Գավառ քաղաքի մուտքի, Պանթեոն հուշահամալիրի, Կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման և Ս. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի հիմնանորոգման,  նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար
  2. Նախադպրոցական կրթություն ծրագրով  նախատեսվել է 195,091.9 հազար դրամ, որից՝ 138,635.3 հազար դրամը ուղղված է համայնքում գործող թվով 5  մանկապարտեզների պահպանմանը (սուբսիդիա) , իսկ 56,456.6 հազար դրամը նախատեսվել է «թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  շենքի հիմնանորոգման համար:
  3. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրերով նախատեսվել է 4,400.0 հազար դրամ համայնքի սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացման և սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու համար:
  4. Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով  նախատեսվել է 191,580.2 հազար դրամ, որից՝ 148,080.2 հազար դրամը ուղղված է համայնքում գործող թվով 6  արտադպրոցական հիմնարկների պահպանմանը (սուբսիդիա), իսկ 43,500.0 հազար դրամը նախատեսվել է «Ոսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի հատակի , նախկին Գեղարվեստի դպրոցի  շենքի հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար
  5. Սոցիալական աջակցություն  ծրագրով  նախատեսվել է 6,000.0 հազար դրամ, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու    համար:
  6.  2021թվականի  բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է  72,469.1 հազար դրամ:

21.       Հողի իրացումից մուտք է կանխատեսվում     166,653.3 հազար դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner