Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ կետով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում լրացում կատարելու և համայնքի գլխավոր հատակագիծ և գոտիավորման նախագիծ կազմելու դրույթը որպես բաղկացուցիչ մաս ներառել Գավառ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում.
4.7 . Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի բոլոր բնակավայրերի համար հարկավոր է կազմել համայնքների գլխավոր հատակագիծ, որի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով բնակավայրի (բնակավայրերի) համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:
Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագծին համահունչ, Գավառ համայնքի համար մշակել, փորձաքննության ներկայացնել , համաձայնեցնել և հաստատել զարգացման գլխավոր հատակագիծը և քաղաքական գոտիավորման նախագիծը՝ հաշվի առնելով համայնքի պատմականորեն ձևավոևրված ավանդույթները և պատմաճարտարապետական միջավայրի պահպանման անհրաժեշտությունը: Զարգացման գլխավոր հատակագիծը հաստատելուց հետո համայնքը կունենա այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթը, որը հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner