Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով. 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Սարուխանի Հենրիկ Աբրահամյան փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-078-0037-0023 կադաստրային ծածկագրով 0.0064հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-078-0037-0023 կադաստրային ծածկագրով, 0.0064հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 792.00 /յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուշի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |