Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

. «ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՏՐՎԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառ քաղաքում շատրվանային համակարգի կառուցման աշխատանքների իրականացում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառ քաղաքում շատրվանային համակարգի կառուցման աշխատանքների իրականացում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։
3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner