Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 55


Զեկ. ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

««ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՍԱՐՈՒԽԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է

1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառի թիվ 7 մանկապարտեզ», «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների համար գույքի ձեռքբերման» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2․ Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել «Գավառի թիվ 7 մանկապարտեզ», «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների համար գույքի ձեռքբերման» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։ 3․ Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված այն իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner