Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 29


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010 թ․ հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է.

1․ Համաձայնություն տալ Գավառ համայնք, քաղաք Գավառ 2 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-001-0814-0008 կադաստրային ծածկագրով, 1,9927 հա մակերեսով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողատարածքն զրուցարաններ, շարժական առևտրի և սպասարկման տաղավար տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով 10 տարի օգտագործման ժամկետով տրամադրելուն։
2․ 05-001-0814-0008 կադաստրային ծածկագրով 1,99279 հա մակերեսով հողատարածքի տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
3․ Խնդրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ տալ դրական եզրակացության։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner