Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՎԻԿ ԱՌԱՔԵԼԻ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ LEXUS GX 470 ՄԱԿՆԻՇԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ 12.05.2015-14.07.2021ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի,  «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի , 18-րդ հոդվածի 1-ին մասի 42) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թվականի դեկտեմբերի 28-ի Համաձայնագրի և դրան կից արձանագրության, այդ Համաձայնագրում և դրան կից արձանագրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2011 թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրության դրույթներով, նկատի ունենալով Հովիկ Առաքելի Ղարաբաղցյանին պատկանող  LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենան 2015 թվականի մայիսի 12-ից Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի Ճանապարհային Երթևեկության Անվտանգության Պետական Տեսչությունում հաշվառման կանգնելու վերաբերյալ տեղեկանքը, 14.07.2021թ դրությամբ Հովիկ Առաքելի Ղարաբաղցյանի՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ֆինանսահարկային ծառայության Տուլայի մարզի միջշրջանային տեսչության N 7561  տեղեկանքը, հիմք ընդունելով փոխադրամիջոցի համար գույքահարկի կրկնակի գանձումը կասեցնելու վերաբերյալ Հովիկ Առաքելի Ղարաբաղցյանի 25.06.2021թ. դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

 

 

1.      Կրկնակի հարկումից խուսափելու համար սեփականության իրավունքով  Հովիկ Առաքելի Ղարաբաղցյանին պատկանող LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենայի 2015 թվականի մայիսի 12-ից մինչև 2021թ. հուլիսի 14-ը ընկած ժամանակահատվածի հարկային պարտավորությունները համարել ամբողջովին կատարված:

 

2.      Թույլատրել համայնքապետարանի աշխատակազմին՝ գույքահարկի գանձման բազայում կատարել համապատասխան փոփոխություն:

 

3.      Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner