Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 21.08.2017թ. թիվ 5 նիստի թիվ 36 որոշման 4-րդ մասի պահանջները, 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածով և սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական   հանձնաժողովի   առ 08.05.2021թթիվ 14 եզրակացությունը

 

1. Գավառ համայնքի   Կոլոտ Հայրապետի փ բն 11  հասցեի բնակիչ Մհեր Մարտիրոսյանին տրամադրել 100 000 /մեկ հարյուր   հազար/ՀՀ դրամ դրամական օգնություն՝Կապանի սահմանները պաշտպանելու ընթացքում կայծակնահարված հոր՝ Մանվել Մարտիրոսյանինի բուժման ծախսերը մասնակի հոգալու նպատակով։
2Գավառ համայնքի Արծրունի Եղբայրների 1-նրբ  բն2  հասցեի բնակիչ  Լևիկ Կարապետյանին /2-րդ կարգի հաշմանդամ/ տրամադրել 100 000/մեկ հարյուր հազար /ՀՀ դրամ դրամական օգնություն՝ բուժման ծախսերը հոգալու նպատակով։
3Գավառ համայնքի Ղամարյան փ   բն. 12   հասցեի բնակիչ Գագիկ Գոզեյանին տրամադրել  100 000/մեկ հարյուր հազար / ՀՀ  դրամ դրամական օգնություն Սևանա լիճը լողալով հատելու նպատակով ։Նվիրվում է
44 –օրյա Արցախյան հակամարտության ընթացքում զոհված զին ծառայողներին և կամավորներին։
4.
Գավառ համայնքի Միքայելյան 2/6 հասցեի բնակիչ Արթուր Սուլեյմանյանին տրամադրել  50 000/հիսուն հազար / ՀՀ  դրամ դրամական օգնություն  իր տատիկի՝ Ռիմա  Սուլեյմանյանի /ՍԱՏԳ համակարգում գրանցված/թաղման ծախսերը /դագաղի/ մասնակի հոգալու նպատակով։
5.
 Գավառ համայնքի Ազատության 41/31 հասցեի բնակիչ Գայանե Մելքոնյանին  տրամադրել  200 000/երկու հարյուր  հազար / ՀՀ  դրամ դրամական օգնություն՝ ամուսնու եղբոր/տեգր/ որդու  Վարդգես Ներսիսյանի բուժմանն աջակցելու նպատակով /հրվանդության տեսակը՝էպիլեպսիկ ցնցումներ,խոսքի և վարքային խանգարումներ/

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner