Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բունիաթյան փողոց 25/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-3060-0005 կադաստրային ծածկագրով 0.00228հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, սահմանաձակումներ չունեցող հողատարածքն և Մհեր Մնացականի Բոյախչյանի կողմից կառուցված 22.8ք.մ. արտաքին /20.6ք.մ. ներքին/ մակերեսով խանութը ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին օտարելուն:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, իսկ խանութի 1ք.մ.-ի համար 11700 /տասնմեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
|