Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»
 Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ 
մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ համայնքների խոշորացման արդյունքում Գավառ համայնքին են փոխանցվել նախկին համայնքներին պատկանող ծառայողական փոխադրամիջոցները, որոնց մի մասի շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ

Թույլատրել Գավառ համայնքին պատկանող հետևյալ փոխադրամիջոները օտարել աճուրդային կարգով.

1)      MITSUBISHI Montero-sport 3.5 – 027 LL 70

2)      VAZ 21906-710-40                      - 249 LL 70

3)      GAZ-3110                                     - 920 LL 01

4)      KIA Sportage 2.1                          -101 LL 70

5)      GAZ-3101                                     - 696 US 31

6)      VAZ 21214                                   - 421 LL 10

7)      VAZ 21214                                   - 435 LL 70

1.      Փոխադրամիջոցների շուկայական գների որոշման և աճուրդի մեկնարկային գին սահմանելու համար դիմել գույքի գնահատում իրականացնող անկախ կազմակերպության:

2.      Յուրաքանչյուր փոխադրամիջոցների համար աճուրդի մեկնարկային գին սահմանել գույքի գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից գնահատման հաշվետվությունում սահմանված շուկայական արժեքը:

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner