Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 8


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ առաջարկվում է.

1.Հաստատել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեն
1) եկամուտների գծով՝ 2,653,139.000 /երկու միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն մեկ հարյուր երեսունինն հազար / ՀՀ դրամ, որից՝ սեփական եկամուտներ 819,500.000 /ութ հարյուր տասնըինն միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ
2) ծախսերի գծով՝ 2,653,139.000 /երկու միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն մեկ հարյուր երեսունինն հազար / ՀՀ դրամ,

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հավելված 1)։
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գոռծնառական դասակարգման՝ (հավելված 2)։
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 3)։
5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ՝ (հավելված 4)։
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները՝ (հավելված 5)։
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 6)։ 8.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20 %:
9.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner