Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 24
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ԵՎ ՆՈՐԱՏՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով,

Համաձայնություն տալ
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-056-0316-0609 կադաստրային ծածկագրով, 2.24873հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0201-0810 կադաստրային ծածկագրով 9.9879հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 2046 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության:
2. Նշված հողատեսքերի 5-րդ կարգի 1 հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի 1 հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ԶԱԽԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner