Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի, հողային օրենսգրքի 48.1-րդ և 60-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «ԲիԹիԷլ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում /նախկին «Դիպոլ» արտադրական միավորման հարևանությամբ/ երթևեկելի մասերը բաժանող գազոնի տարածքից 9 /ինը/ քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով իրենց կազմակերպությանը տրամադրելու մասին դիմումը՝ առաջարկվում է․

1. Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում /նախկին «Դիպոլ» արտադրական միավորման հարևանությամբ/ երթևեկելի մասերը բաժանող գազոնի տարածքից 9/ինն/ քմ մակերեսով հողամասը 10 /տաս/ տարի օգտագործման ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել «ԲիԹիԷլ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 36 000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner