Ղեկավարվելով «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 7-րդ կետի պահանջներով 1.Գավառի համայնքապետարանի աշխատակազմում ձեւավորել կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ հետեւյալ կազմով.
1. Համայնքի ղեկավար
2. Համայնքի ավագանու 6 անդամներ
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
4. Համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական, բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
5. Իրավաբանական բաժնի պետ
6. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ
7. Տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետ
8. Ինքնագնահատման խմբի աշխատանքները համակարգող։
2. Հաստատել Գավառի համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատում իրականացնելու գնահատման կատեգորիաները եւ դրանց մեջ մտնող ցուցանիշները՝ համաձայն N 1 հավելվածի։ 3. Հաստատել կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախմբի գործունեության մեթոդաբանությունը՝ համաձայն N 2 հավելվածի: |