Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով

   Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ա. Բոշնաղյան փողոց 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0071 կադաստրային ծածկագրով 0.00439հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Կարինե Գրիշայի Խաչիկյանի կողմից կառուցված 43.9ք.մ. արտաքին /38ք.մ. ներքին/  մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով  ինքնակամ կառույցն իրականացրած անձին օտարելուն:

1.      Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1877.7 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ դրամ յոթանասուն լումա/,  իսկ ավտոտնակի 1ք.մ.-ի համար 1422 /մեկ հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ: 

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner