Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17


Զեկ. ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-001-1183-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ և ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետի, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ, 34-րդ և 49-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի թիվ 609- ու 2010 թվականի թիվ 208-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է  

1.  Համաձայնություն տալ օրենքով սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 05-001-1183-0010 կադաստրային ծածկագրով 0.24343հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողատարածքի նշանակությունը փոխել էներգետիկայի կապի տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության:

2.  Գավառ համայնքի սեփականության իրավունքով պատկանող՝ 05-001-1183-0010 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող 2 ջրամբարները ճանաչել համայնքային սեփականություն:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner