Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 30-Ա


Զեկ. ԳՐԻԳՈՐ ԲՈՇՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 60 ՏՈՆՆԱ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՐԱՆԵՐԸ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42)  կետերի, ,,Հրապարակային սակարկությունների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ Գավառ համայնքի սեփականությանը հանձնված չորս հատ 60 /վաթսուն/ տոննա տարողությամբ տարրաները երկարատև շահագործման և մաշվածության հետևանքով հետագա օգտագործման համար դարձել են ոչ պիտանի, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1.    Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, նախկինոմ երկարատև օգտագործման արդյունքում մաշված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի չորս հատ 60 /վաթսուն/ տոննա տարողությամբ տարրաները օտարել աճուրդային եղանակով:

2.    Աճուրդում յուրաքանչյուր տարրայի համար մեկնարկային գին սահմանել Գավառի համայնքապետարանի հաշվեկշռում ամրագրված նրա մնացորդային արժեքը` 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ԲՈՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner