Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի թիվ 32/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0187 կադաստրային ծածկագրով 0.004հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0289-0187 կադաստրային ծածկագրով 0.004հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1ք.մ.-ի համար սահմանել 514.8ք.մ. /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |