Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 34
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 34


Զեկ. ՍՈՍ ԲՈՇՅԱՆ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է.

1․ Զիջել շարժական և անշարժ գույքերի գույքահարկերի տույժերը ըստ ներկայացված ցուցակների․

Այդ թվում ՝
1. Գավառ քաղաք
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 327 144 ՀՀ դրամ
բ․ շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 252 075 ՀՀ դրամ
գ․ հողի հարկի գծով տույժ՝ 390 067 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 969 286 ՀՀ դրամ

2․ Նորատուս բնակավայր
ա․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 144 174 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 24 549 ՀՀ դրամ
գ․ հողի հարկի գծով տույժ՝ 214 617 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 383 340 ՀՀ դրամ

3․ Լճափ բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 45 860 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 1 926 ՀՀ դրամ
գ․ հողի հարկի գծով տույժ՝ 320 140 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 367 926 ՀՀ դրամ

4․ Գանձակ բնակավայր
ա․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 163 668 ՀՀ դրամ
բ․ հողի հարկի գծով տույժ՝ 224 304 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 387 972 ՀՀ դրամ

5․ Բերդկունք բնակավայր
ա․փոխադրամիջոցների գծով գուքահարկի տույժ՝ 29278 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 29278 ՀՀ դրամ

6․ Հայրավանք բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 28 717 ՀՀ դրամ
բ․ հողի հարկի գծով տույժ՝ 88 453 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 117 717 ՀՀ դրամ

7․ Ծովազարդ բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 34 885 ՀՀ դրամ
բ․ հողի հարկի գծով տույժ՝ 79 285 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 114 170 ՀՀ դրամ

Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի տույժի գումարը ըստ ներկայացված ցուցակների կազմում է 2 369 142 (երկու միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար մեկ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է․

1. Ըստ ներկայացված ցուցակների, տույժերի գծով տալ արտոնություն և 2 369 142 (երկու միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար մեկ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ գումարը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԲՈՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner