Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ՍՈՍ ԲՈՇՅԱՆ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՔՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի դրույթներով՝ առաջարկվում է․

1․ Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի գծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են մայր գումարները․
Այդ թվում ՝

1. Քաղաք Գավառ
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 235 000 ՀՀ դրամ
բ․ շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 145 706 ՀՀ դրամ
գ․ հողի հարկի գծով տույժ՝ 239 653 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 620 359 ՀՀ դրամ

2․ Լանջաղբյուր բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 5476 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 5476 ՀՀ դրամ

3․ Գանձակ բնակավայր
ա․ շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 93 037 ՀՀ դրամ
բ․ հողի հարկի գծով տույժ՝ 17 206 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 110 243 ՀՀ դրամ

Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի տույժի գումարը ըստ ներկայացված ցուցակների կազմում է 736 078 (յոթ հարյուր երեսունվեց հազար յոթանասունութ) ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է․

1. Ըստ ներկայացված ցուցակների, տույժերի գծով տալ արտոնություն և 736 078 (յոթ հարյուր երեսունվեց հազար յոթանասունութ) ՀՀ դրամ գումարը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին։
2․ Միաժամանակ հայտնվում է, որ Գավառ համայնքի ավագանու 13․12․2023 թվականի թիվ 336-Ա որոշման համաձայն Կարմիրգյուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացրած ցուցակի՝ հողի հարկի տույժերի գծով տրվել է 1 458 722 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր քսաներկու) ՀՀ դրամի արտոնություն, սակայն այն 2023 թվականին չի փոխհատուցվել։ Առաջարկվում է 1 458 722 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ գումարի տրված արտոնությունը փոխհատուցել 2024 թվականի բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԲՈՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner