Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով՝ առաջարկվում է․

1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

Ծախսային մասում՝ 1) 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) գործառնական դասակարգման 4241 /մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 6,000,000 /վեց միլիոն / ՀՀ դրամով, որից՝
ա/ 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման 4264 /տրանսպորտային նյութեր/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 3,500,000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի ծախսերի համար։
բ/ 06 բաժնի 4 խմբի 1 դասի /փողոցների լուսավորում/ գործառնական դասակարգման 4212 /Էներգետիկ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ Գավառ համայնքի փողոցային լուսավորության ցանցի պահպանման համար:
գ/ 04 բաժնի 2 խմբի 1 դասի /գյուղատնտեսություն/ գործառնական դասակարգման 4262 /գյուղատնտեսական ապրանքներ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 399,000 /երեք հարյուր իննսունինը հազար/ ՀՀ դրամ, իսկ 4267 /կենցաղային և հանրային սննդի նոյւթեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 101,000 /մեկ հարյուր մեկ հազար/ ՀՀ դրամ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ձեթ և գարի ձեռք բերելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner