Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով 1.Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց թիվ 8/8 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0291- կադաստրային ծածկագրով, 0,0028հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0291- կադաստրային ծածկագրով, 0,0028հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել1242.00 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |