Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22


Զեկ. ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 2-րդ կարգի 80հա մակերեսով, 3-րդ կարգի 150հա մակերեսով, 4-րդ կարգի 200հա մակերեսով և 5-րդ կարգի 100հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 200հա մակերեսով, 4-րդ կարգի 10հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 1200հա մակերեսով, 5-րդ կարգի 1500հա մակերեսով, 3-րդ կարգի 100հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0230-0336 կադաստրային ծածկագրով, 9,73484հա մակերեսով, գյուղատնտեսական` նպատակային նշանակության, հնդավոր` գործառնական նշանակության հողամասը, 05-071-0252-0101-35,42804հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-046-0111-0058 կադաստրային ծածկագրով, 0.07691հա մակերեսով 4-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, /ծածկագիր`05-078-0464-0001-24.4087հա, 05-078-0520-0003-20.91025հա/ մակերեսով արոտավայրերը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, 2046 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության:
2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ , 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի հնդավոր գործառնական նշանակության մեկ հեկտար հողամասի տարեկան վարձավճարը սահմանել 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner