Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով` առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ազատության փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի 139 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0190 կադաստրային ծածկագրով 0,0208 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-001-0289-0190 կադաստրային ծածկագրով 0,0208 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |