Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 47
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 47


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է.

1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Լճափ 2-րդ փողոց 26/2 բնակելի տուն հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-042-0003-0018 կադաստրային ծածկագրով 0,21886 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Մայիս Ռաֆիկի Հարությունյանի կողմից կառուցված 99,30 քմ արտաքին (78,80 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը և 67,5 քմ արտաքին (51,30 քմ ներքին) մակերեսով անասնաշենքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ, բնակելի տան 1 քմ-ի համար 2622 (երկու հազար վեց հարյուր քսաներկու) ՀՀ դրամ, իսկ անասնաշենքի 1 քմ-ի համար 1748 (մեկ հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner