Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով` առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Ծովազարդ, Պ․ Սևակի փողոց 1-ին փակուղի 1/3 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-050-0015-0062 կադաստրային ծածկագրով 0,112հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-050-0015-0062 կադաստրային ծածկագրով 0,112 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |