Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ԱՎԵՏԻՔ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի,  «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով

1.      Դադարեցնել հետևյալ համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը`

1.1 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.2 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Բերդկունքի  համայնքապետարանի աշխատակազմ»:

1.3 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.4 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.5 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմ»։

1.6 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքապետարանի աշխատակազմ»։
1.7 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.8 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովազարդի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.9 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիգյուղի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.10 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքիի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.11 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի համայնքապետարանի աշխատակազմ»:

1.12 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմ»:

2.      Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների իրավահաջորդն է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը:

3.      Գավառ համայնքի հաշվեկշիռ մուտքագրել  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով նկարագրված միավորված համայնքների վարչական սահմանների ներքո գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը:

4.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner