Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԳԱԶ 3307 ՄԱԿՆԻՇԻ 745 ՍՏ 31, ԳԱԶ 3307 ՄԱԿՆԻՇԻ 746 ՍՏ31 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ և ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀՀօրենքի 1-ինհոդվածի 2-րդմասի, 23-րդհոդվածի, «ՏեղականԻնքնակառավարմանՄասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2021 թվականի հունիսի 22-ի գնահատման հաշվետվությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

 

 

1.      Երկարատև շահագործման հետևանքով հետագա շահագործման համար ոչ պիտանի դարձած Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2005 թվականի արտադրության ԳԱԶ 3307 մակնիշի 745 ՍՏ 31 պետհամարանիշի, ԳԱԶ-3307 մակնիշի 746 ՍՏ 311 պետհամարանիշի ավտոմեմքենաները օտարել աճուրդային կարգով:

 

2.      ԳԱԶ-3307 մակնիշի 745 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գին սահմանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվությունում նշված շուկայական արժեքը՝ 535 000 /հինգ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:

 

3.      ԳԱԶ-3307 մակնիշի 746 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գին սահմանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվությունում նշված շուկայական արժեքը՝ 422 000 /չորս հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ:

 

4.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner