Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 33
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 33


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՑԱԽԱՆՈՑԸ ԵՎ ԾԱԾԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ ք․ Գավառ, Զ. Սայադյան փողոց 5-րդ փակուղի թիվ 2/3 պարիսպ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 0.12931 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Արշակ Վարդգեսի Գուլաբյանի, Հասմիկ Ռաֆիկի Շահինյանի, Հրայր Արշակի Գուլաբյանի կողմից կառուցված 38,30 քմ. մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձանց:
2. Վաճառքի գին սահմանել 0,1 հա հողամասի կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, 0,02931 հա հողամասի 1 քմ-ի համար հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 3663․00 /երեք հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ իսկ պարսպի 1քմ-ի համար սահմանված 3627 /երեք հազար վեց հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակ,ամը հաջորդեղ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner