Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, գ․ Լճափ 2-րդ փողոց 15/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-042-1000-0011 կադաստրային ծածկագրով, 0,04998 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-042-1000-0011 կադաստրային ծածկագրով 0,04998 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |