Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով

  1. Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

             Ծախսային մասում՝

        1)  09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման  4655 /Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով պլանավորված 15,610.000 /տասնհինգ միլիոն վեց հարյուր տաս հազար/ ՀՀ դրամը   պակասեցնել  5,000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով, որն ավելացնել 08 բաժնի 2 խմբի 1 դասի /Գրադարաններ/ գործառնական դասակարգման  4655 /Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին՝ Գավառի քաղաքային գրադարանի Արծվաքարի մասնաճյուղիհամար գույք ձեռք բերելու  նպատակով:

        2)   04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել   2,760.000 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել   7,350.000  /յոթ միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, 

              Պակասեցված գումարները՝ ընդամենը  10,110.000 /տաս միլիոն մեկ հարյուր տասն հազար/ ՀՀ դրամը նպատակաուղղել.

               ա. 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման  4214 /կապի ծառայություններ/  տնտեսագիտական հոդվածը ավելացնել 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով ինտերնետ կապի ծառայության ձեռք բերման համար,  4261  /գրասենյակային նյութեր / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 160.000  /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամով գրասենյակային նյութեր ձեռք բերելու համար, իսկ  5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 350.000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով  տեղորոշման սարքավորում /GPS/ ձեռք բերելու համար:

               բ.   09 բաժնի 1 խմբի 1 դասի  /նախադպրոցական կրթություն/  գործառնական դասակարգման  4511  /սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով  «Լճափի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ սննդի ձեռք բերման նպատակով:

              գ.  08 բաժնի 2 խմբի 7 դասի  /հուշարձանների և մշակույթային արժեքների վերականգնում և պահպանում/  գործառնական դասակարգման  4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/  տնտեսագիտական հոդվածը ավելացնել  1,000.000 /մեկ միլիոն/  ՀՀ դրամով՝ Սարուխանի հուշաղբյուր-հուշարձանի ընթացիկ նորոգման համար:

              դ.   08  բաժնի 2 խմբի 7 դասի / հանգիստ, մշակույթ և կրոն/ գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 6,000.000 /վեց միլիոն/ ՀՀ դրամով  Սարուխանի նորակառույց  Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի  լուսասյուների, նստարանների և աղբարկղների ձեռք բերման համար:
ե. 06 բաժնի 3 խմբի 1 դասի /ջրամատակարարում/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 950.000 /ինն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամով՝ Սարուխանի մշակույթի տան շենքի կոյուղու կառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

       3)   09 բաժնի 1 խմբի 1 դասի  /նախադպրոցական կրթություն/  գործառնական դասակարգման  4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4655 /Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների  առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին՝ «Սարուխանի թիվ 2  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին  գույք ձեռք բերելու համար:

             2.  Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական   հրապարակման  հաջորդող  օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner