Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով
1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության փողոց 1-ին նրբանցք թիվ 2/1հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0178 կադաստրային ծածկագրով 0.15584հա մակերեսով,արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքն՝ արտադրական գործունեությամբ զբաղվելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0289-0178 կադաստրային ծածկագրով 0.15584հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 515.00 /հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
|