Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17-Ա


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱԶ-31 ՄԱԿՆԻՇԻ 744 ՍՏ 31 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, ,,Հրապարակային սակարկությունների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով տրանսպորտային միջոցը խոտանելու վերաբերյալ ,,Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում’’ ՀՈԱԿ-ի տնօրենի 28.02.2018թ. զեկուցագիրը, ,,Կարկոմավտո Սերվիս’’ ՍՊԸ-ի կողմից սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող ԳԱԶ-3110 մակնիշի 744 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ տրված թերությունների ակտը, ,,ՊիՎիԷմ’’ ՍՊԸ-ի կողմից նույն ավտոմքենայի շուկայական արժեքի գնահատման թիվ 18/013-ՇԳ հաշվետվությունը, նկատի ունենալով, որ երկարատև շահագործման և մաշվածության հետևանքով ավտոմեքենայի հետագա օգտագործումը դարձել է ոչ արդյունավետ, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Գավառ քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող ԳԱԶ-3110 մակնիշի 744 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենան համարել հետագա շահագործման համար ոչ պիտանի և օտարել աճուրդային եղանակով:
2. 
Ավտոմեքենայի աճուրդային կարգով օտարման համար սահմանել ,,ՊիՎիԷմ’’ ՍՊԸ-ի կողմից շուկայական արժեքի գնահատման թիվ 18/013-ՇԳ հաշվետվությամբ նախանշված 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գինը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner