Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 30


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով

 

1.      Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բունիաթյան փողոց թիվ 11/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-3064- կադաստրային ծածկագրով, 0.00013հա մակերեսով հողատարածքը և դրա վրա գտնվող 1.3 ք.մ. մակերեսով հարթակը 25 /քսանհինգ/ տարի օգտագործման ժամկետով, վարձակալությամբ տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ղամարյան Եղբայրների փողոց թիվ 27 տան բնակիչ Երջանիկ Սիմոնի Բարսեղյանին՝ վերջինիս պատկանող առևտրի սրահի սպասարկման նպատակով:

 

2.      Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բունիաթյան փողոց թիվ 11/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-3064- կադաստրային ծածկագրով, 0.0002հա մակերեսով հողատարածքը և դրա վրա գտնվող 2ք.մ. մակերեսով հարթակը 25 /քսանհինգ/ տարի օգտագործման ժամկետով, վարձակալությամբ տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ղամարյան Եղբայրների փողոց թիվ 27 տան բնակիչ Երջանիկ Սիմոնի Բարսեղյանին՝ վերջինիս պատկանող առևտրի սրահի սպասարկման նպատակով:

 

 3.      Տարածքի վարձակալության վարձավճարի չափը մեկ տարվա համար սահմանել յուրաքանչյուր միավորի համար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

 

4.      Սույն որոշումն ուժի մեջ էմտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner