Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ կետով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում լրացում կատարելու և գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաններ) մշակելու դրույթը որպես բաղկացուցիչ մաս ներառել Գավառ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում: 4.8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գավառ համայնքի բոլոր բնակավայրերում գերեզմանատների կառուցապատումները իրականացվել են ժողովրդական վարպետների կողմից , օրենքի էական խախտումներով՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ): Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է Գավառ համայնքի համար մշակել գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) և հաստատել: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner