Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, նկատի ունենալով Գավառի բնակավայրերից մեկում ռուսաց լեզվի անվճար ուսուցում կազմակերպելու մասին «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի՝ Գավառ համայնքի ղեկավարին 2023 թվականի մարտի 24-ին հասցեագրված գրությունը`

1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գանձակ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի (Գանձակի գյուղապետարանի նախկին շենք) առաջին հարկի 80,3 /ութսուն ամբողջ երեք տասնորդական/ քմ մակերեսով դահլիճն ու դահլիճի սպասարկման համար նախատեսված հողատարածքի համապատասխան բաժնեմասը անհատույց օգտագործման իրավունքով մինչեւ 31. 12. 2025 թ․ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամին՝ ռուսաց լեզվի անվճար ուսուցում կազմակերպելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner