Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ  հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին»
 Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի,
18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 12.04.2001 թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա/ ենթակետի դրույթներով, նկատի ունենալով, որ Գավառ համայնքի և քաղաքացի Սեդա Աշոտի Խանդանյանի միջև կնքված Գավառ քաղաքի Ազատության փողոց 12/1 հասցեի հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հետ կապված նրա կառուցապատման իրավունքը 18.02.2022 թ. դադարել է, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Ազատության փողոց 12/1 հասցեի հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման նոր պայմանագիր կնքելու մասին նախկին կառուցապատող Սեդա Աշոտի Խանդանյանի 18.02.2022 թ. դիմումը

1.      Գավառ քաղաքի Ազատության փողոց 12/1 հասցեում գտնվող 0.02 /զրո ամբողջ երկու տասնորդական/ հա մակերեսով հողամասը 31.12.2047 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Սեդա Աշոտի Խանդանյանին՝ նրա հետ կնքելով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին նոր պայմանագիր:

2.      Հողամասի տարեկան վճարի չափը սահմանել 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner