Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 61


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքում ռուսաց լեզվով արտադպրոցական պարապմունքների և խմբակների կազմակերպման համար «Ռոսիա» հասարակական կազմակերպությանը տարածք հատկացնելու վերաբերյալ «Ռոսիա» հասարակական կազմակերպության 2024 թվականի հունվարի 18-ի դիմումը՝ առաջարկվում է․

1․ Ուժը կորցրած ճանաչել «Համայնքային սեպականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 10 /տասը/ նիստի թիվ 275-Ա որոշումը։
2․ Գավառ համայնքում ռուսաց լեզվով արտադպրոցական պարապմունքների և խմբակների կազմակերպման համար Գավառ համայնքի Կարմիրգյուղի վարչական ղեկավայրի նստավայրի երկրորդ հարկի մուտքից ձախ 69,42 /վաթսունինն ամբողջ քառասուներկու հարյուրերորդական/ քմ մակերեսով տարածն ու տարածքի սպասարկման համար նախատեսված հողամասի համապատասխան բաժնեմասը ռուսաց լեզվի կենտրոն բացելու և կենտրոնի աշխատանքների կազմակերպման նպատակով 31․12․2026 թ․ ներառյալ օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ռոսիա» հասարակական կազմակերպությանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner