Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց 1-ին փակուղի թիվ 18 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384- կադաստրային ծածկագրով, 0.00403հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Մանուկ Մուշեղի Բիձյանի կողմից կառուցված 37.26 քմ. արտաքին /35.69քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1878.00 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀդրամ, իսկ ավտոտնակի 1քմ-ի համար 1422 /մեկ հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |