Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22


Զեկ. ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.07.2021Թ. ԹԻՎ 11-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ և 37-րդ հոդվածների,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42) կետերի դրույթներով, հիմք ընդունելով գավառի համայնքապետարանի ՏԶՀՊ Արման Մարտիրոսյանի զեկուցագիրն այն մասին, որ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը հնարավոր չէ «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի շենքից տարածք հատկացնել կապիտալ վերանորոգման աշխատանքների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու անհնարինության պատճառով

1.      ՈՒժը կորցրած ճանաչել «Գավառի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման համար տարածք հատկացնելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 11-Ա որոշումը:

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner