Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին7 Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1-ին կետերի  պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած Գավառ համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը, 

                1. Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.    

       1) Ծախսային մասում`

  ա. 08 բաժնի 6 խմբի 1 դասի /հանգիստ, մշակույթ և կրոն /գործառնական դասակարգման  5112 /շենք և շինությունների կառուցում / տնտեսագիտական հոդվածով պլանավորված 100,000.000 /մեկ հարյուր միլիոն/ ՀՀ դրամը   պակասեցնել  75,659.000 /յոթանասունհինգ միլիոն վեց հարյուր հիսունինն հազար / ՀՀ դրամով, մնացած  24,341.000  /քսանչորս միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամը նպատակաուղղել Գավառի թիվ 5 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի հարակից տարածքում խաղահրապարակի կառուցման աշխատանքներին, իսկ  5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / տնտեսագիտական հոդվածով պլանավորված 40,000.000 /քառասուն միլիոն/ ՀՀ դրամը   պակասեցնել  11,305.840 /տասնմեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար ութ հարյուր քառասուն / ՀՀ դրամով, մնացած  28,694.160  /քսանութ միլիոն վեց հարյուր հարյուր իննսունչորս հազար մեկ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամը նպատակաուղղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի հիմանանորոգման աշխատանքներին:

  բ. 08 բաժնի 2 խմբի 3 դասի / մշակույթի տներ, ակումբներ / գործառնական դասակարգման  5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / տնտեսագիտական հոդվածը  պակասեցնել  4,750.000  /չորս միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով:

  գ. 08 բաժնի 4 խմբի 2 դասի / հասարակական կազմակերպություններ / գործառնական դասակարգման 4819 /նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը  պակասեցնել  3,000.000  /երեք միլիոն / ՀՀ դրամով:

   Պակասեցված գումարները՝ ընդամենը  94,714.840 /իննսունչորս միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամը նպատակաուղել.

  դ. 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 5112 /շենք և շինությունների կառուցում / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 20,904.200 /քսան միլիոն ինն հարյուր չորս հազար երկու հարյուր/ ՀՀ  դրամով  Գավառի համայնքապետարանի շենքի արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացման համար, իսկ 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով համակարգչային սարքավորում /սերվեր/ ձեռք բերելու նպատակով:

  ե.  09 բաժնի 5 խմբի 1 դասի /արտադպրոցական դաստիարակություն /գործառնական դասակարգման  5112 /շենք և շինությունների կառուցում / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 27,800.600 /քսանյոթ միլիոն ութ հարյուր հազար վեց հարյուր/ ՀՀ  դրամով  Գավառի Մարզադպրոց ՀՈԱԿ-ի շենքի արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացման համար, իսկ  5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 6,620.540 /վեց միլիոն վեց հարյուր քսան հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ  դրամով  Գավառի Գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգնան աշխատանքների համար:

  զ. 08 բաժնի 2 խմբի 1 դասի  /գրադարաններ/ գործառնական դասակարգման  5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 150,000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ  դրամով  Գավառի Քաղաքայի Գրադարան ՀՈԱԿ-ի համար գազի հաշվիչ և անվտանգության համակարգի /կափույր/ ձեռք բերելու համար:

  է.  08 բաժնի 2 խմբի 3 դասի  /մշակույթի տներ,ակումբներ/ գործառնական դասակարգման  5112 /շենք և շինությունների կառուցում / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 34,739.500 /երեսունչորս միլիոն յոթ հարյուր երեսունինն հազար հինգ հարյուր/ ՀՀ  դրամով  Գավառի Մշակույթի տուն ՀՈԱԿ-ի շենքի արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացման համար:

  ը. 05 բաժնի 1 խմբի 1 դասի  /աղբահանում/ գործառնական դասակարգման  4655 /կապիտալ դրամաշնորհ ՀՈԱԿ-ին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել  300.000 /երեք հարյուր հազար / ՀՀ  դրամով: 

   թ. 09 բաժնի 4 խմբի 1 դասի  /բարձրագույն մասնագիտական կրթություն/ գործառնական դասակարգման  4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել  1,000.000 /մեկ միլիոն / ՀՀ  դրամով: 

  ժ. 08 բաժնի 2 խմբի 1 դասի  /գրադարաններ/ գործառնական դասակարգման  4511 /սուբսիդիաներ համայնքային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել  830.000  /ութ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամով,  «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ին հատկացնելու համար:

  ի.  01 բաժնի 6 խմբի 1 դասի  /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական դասակարգման  4241 /Մասնագիտական ծառայություններ / տնտեսագիտական հոդվածը ավելացնել  870.000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ  դրամով:

 

           2.  Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում պաշտոնական    հրապարակմանը  հաջորդող  տասներորդ  օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner