Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 8


Զեկ. ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ  օրենքի  13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության  և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Նորոշմանդրույթներով՝ առաջարկվում է       

Համաձայնություն տալ
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 2-րդ կարգի 100 հա մակերեսով, 3-րդ կարգի 200 հա մակերեսով, 4-րդ կարգի 250 հա մակերեսով և 5-րդ կարգի 150 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 250 հա մակերեսով, 4-րդ կարգի 50 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 1300 հա մակերեսով, 5-րդ կարգի 1600 հա մակերեսով, 3-րդ կարգի 150 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0333-0008 կադաստրային ծածկագրով, 0,50582 հա մակերեսով 4 -րդ կարգի վարելահողը, 05-071-0333-0068 կադաստրային ծածկագրով, 0,2495 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-046-0104-0020 կադաստրային ծածկագրով, 27,2753 հա մակերեսով 4-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-078-0464-0140 կադաստրային ծածկագրով, 24.4087 հա մակերեսով 3-րդ կարգի արոտավայրը, Լանջաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-038-0201-0326 կադաստրային ծածկագրով, 0,12874 հա մակերեսով 2-րդ կարգի արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, 2047 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության:
2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ , 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 2-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner