Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 25/12 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 9-րդ և 30-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Նու 2010 թվականի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Նորոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1.Համաձայնություն տալ Գավառ համայնք Բունիաթյան փողոց թիվ 25/12 հասցեում գտնվող 0.00221 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքի /ծածկագիր 05-001-3060-0016/ Նպատակային նշանակությունը համաձայն ՀՀ կառավարության 2006 թ-ինոյեմբերի 30-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի ն համապատասխան փոխելու բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 
գործառնական նշանակության:
2.
Համաձայնություն տալ Գավառ համայնք Բունիաթյան փողոց թիվ 25/12 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-3060-0016 կադաստրային ծածկագրով, 0.00221հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն, առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
3. 05-001-3060-0016
կադաստրային ծածկագրով, 0.00221հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար
 
սահմանել 1900 /մեկ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner