Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1. Սահմանել 2023 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 1-ի
2. Սահմանել 2023 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 2-ի
3. Գավառի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող համայնքի բնակչության նշված սոցիալական խմբերի համար սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաներին, մանկատան սաներին, հաշմանդամության առաջին կարգ ունեցող ծնողների երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /ազատամարտիկների/ երեխաներին ազատել վարձավճարից:
2) Արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների, նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար սահմանել արտոնություն 50%-ի չափով:
3) Մանկապարտեզների սաների հաճախումների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար վարձավճար չի գանձվում, եթե ծնողը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք երեխայի հիվանդության վերաբերյալ:
4. Հավելված 1-ի 16-րդ կետով սահմանված դրույքաչափը Գավառ համայնքում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
5. Հավելված 1-ի 9-րդ կետի 1) և 2) մասերի բ, գ, դ, ե, զ ենթակետերով սահմանված նվազագույն դրույքաչափերի նկատմամբ Գավառ քաղաքում կիրառել 0.5, իսկ մյուս 11 բնակավայրերում 0.3 գործակից:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner