Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով

1. Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

Ծախսային մասում՝
1) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4655 /Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով պլանավորված 15,610.000 /տասնհինգ միլիոն վեց հարյուր տաս հազար/ ՀՀ դրամը պակասեցնել 5,000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով, որն ավելացնել 08 բաժնի 2 խմբի 1 դասի /Գրադարաններ/ գործառնական դասակարգման 4655 /Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին՝ Գավառի քաղաքային գրադարանի Արծվաքարի մասնաճյուղիհամար գույք ձեռք բերելու նպատակով:
2) 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 2,760.000 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 7,350.000 /յոթ միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով,
Պակասեցված գումարները՝ ընդամենը 10,110.000 /տաս միլիոն մեկ հարյուր տասն հազար/ ՀՀ դրամը նպատակաուղղել.
ա. 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 4214 /կապի ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով ինտերնետ կապի ծառայության ձեռք բերման համար, 4261 /գրասենյակային նյութեր / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 160.000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամով գրասենյակային նյութեր ձեռք բերելու համար, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 350.000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով տեղորոշման սարքավորում /GPS/ ձեռք բերելու համար:
բ. 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով «Լճափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ սննդի ձեռք բերման նպատակով:
գ. 08 բաժնի 2 խմբի 7 դասի /հուշարձանների և մշակույթային արժեքների վերականգնում և պահպանում/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով՝ Սարուխանի հուշաղբյուր-հուշարձանի ընթացիկ նորոգման համար:
դ. 08 բաժնի 2 խմբի 7 դասի / հանգիստ, մշակույթ և կրոն/ գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 6,000.000 /վեց միլիոն/ ՀՀ դրամով Սարուխանի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի լուսասյուների, նստարանների և աղբարկղների ձեռք բերման համար:
ե. 06 բաժնի 3 խմբի 1 դասի /ջրամատակարարում/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 950.000 /ինն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամով՝ Սարուխանի մշակույթի տան շենքի կոյուղու կառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
3) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4655 /Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին՝ «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին գույք ձեռք բերելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner