Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՈՒՍԱՏՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի պահանջներով

1. 4639 / Այլ ընթացիկ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածով «Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹԿ» ՍՊԸ-ին տրամադրել 1,682.000 /մեկ միլիոն վեց հարյուր ութսուներկու հազար/ ՀՀ դրամ 20.09.2016 թվականին կնքած պայմանագրով նախատեսված ընկերության 2022 թվականի օգոստոս- դեկտեմբեր գործունեության և պահպանման ծախսերը հոգալու համար:
2. 4655 / Կապիտալ դրամաշնորհ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով «Գանձակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին տրամադրել 3,500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ ռոյալ ձեռք բերելու համար:
3. Հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման հանձնաժողովի» կողմից 2022 թվականի փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Գավառ համայնքի Զոհված Ազատամարտիկների 2 նրբանցք թիվ 5 (նախկին Ազատության թիվ 61) հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին պատճառված վնասվածության վերաբերյալ փետրվարի 21-ին կազմված ակտը, տանիքի վերանորոգման համար բնակիչներին անհրաժեշտ նյութերով օժանդակելու նպատակով 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 700,000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner