Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19


Զեկ. ԱՎԵՏԻՔ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ «ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9) կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի դրույթներով, հիմք ընդունելով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի կանոնադրության 2-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետի ը) ենթակետը, «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարային հաշվեկշռում արտացոլված աղահանության վճարների պարտքի հավաքագրման կազմակերպման անհրաժեշտությունը առաջարկվում է․

1․Վերոնշյալ աղբահանության վճարների պարտքերի հավաքրման գործառույթը վերապահել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner