Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդև 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Նկատի ունենալով, որ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 133 հասցեից հյուսիս ընկած հատվածում 0.01787հա մակերեսով հողամասը գտնվում է համայնքի վարչական սահմաններում և պատկանում է Գավառ համայնքին, համաձայնություն տալ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. 186-Ն հրամանի պահանջների համապատասխան կատաարել սուբյեկտի ուղղում:
2. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 11/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0061 կադաստրային ծածկագրով, 0.01787հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Մկրտիչ Ստեփանի Զիրոյանի կողմից կառուցված 152.59ք.մ. արտաքին /124.68ք.մ. ներքին/ մակերեսով օժանադակ շինությունը և 124.73ք.մ. մակերեսով նկուղը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն և վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1878 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, իսկ շինության 1ք.մ.-ի համար 2844 /երկու հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
|